Չէի ուզում արձագանքել, բայց ես էլ ասեմ.
Երեկվանից աչքովս են ընկնում գրառումներ Տիգրան Խզմալյանի «դավաճանության» մասին, այն «ծանրակշիռ հիմնավորումով», թե եթե անգամ Հաքքին.ազ-ին տված հարցազրույցում որակումները ճիշտ են, միևնույնն է, դա Հայաստանին ոչինչ ի տալիս, և միայն ադրբեջանական կողմն է իր հակահայկական քարոզչությունը երկրի ներսում դրանով ամրապնդում: Հաքքին.ազ-ը Ալիևի արքունիքի վեզիր Ռամիզ Մեհտիևի քարոզչական թուլիկն է: Համաձայն եմ, որ լրատվամիջոց չէ, այլ ստոր քարոզչամիշոց է: Ես ինքս էլ ամիսներ առաջ նրանցից ստացել եմ հարցազրույցի առաջարկ, մերժել եմ: Առաջարկողն այն լակոտն էր, որը ժամանակին եկել էր Հայաստան, հետո գնաց ու գործ տվեց Լաուրա Բաղդասարյանի, Արիֆ Յունուսի և Լեյլա Յունուսի դեմ: Հարցազրույց չտվեցի ոչ թե նրա համար, որ Արիֆ կամ Լեյլա Յունուսներն իմ բարեկամն են, այլ որ գործ տվողին հարցազրույց տալը ո՞րս է: Ես այդպես էի մտածում: Հիմա Տիգրանը չի մերժել, և դա իր իրավունքն է և քրեորեն պատժելի արարք չի գործել: Հիմա, եթե ասում եք, որ նրա հարցազրույցը եթե անգամ գնահատականների առումով խնդիր չունի, այլ հարցը քաղաքականն է, քանզի Հայաստանին ոչինչ չի տալիս, ապա հարցնում եմ՝ Տիգրան Խզմալյանին «ազգի դավաճան» հռչակելն ու այդ թեման ծեծելը Հայաստանին բան տալի՞ս է: Չեմ ուզում հարցնել՝ իսկ ինչո՞ւ նույն կերպ դավաճան չեք համարում ձեր հայրենակիցներին հալածողներին, կեղեքողներին, սպանողներին: Նրանց արածը քրեորեն պատժելի է, իսկ Տիգրանի ասածների հետ լավագույն դեպքում կարելի է չհամաձայնել կամ էլ գտնել, որ քարոզչամիջոցին հարցազրույց տալն անիմաստ է: Ի դեպ, ես կատեգորիկ դատապարտում եմ Ադրբեջանի ցանկացած լրատվամիջոցի հարցազրույց չտալու վերաբերյալ դիրքորոշումները: Եթե լինի անաչառ լրատվամիջոց, կրկնում եմ՝ լրատվամիջոց, ապա ես ինքս էլ զերծ չեմ մնա իմ համոզմունքերն ու տեսակետները շարադրելուց: Այնպես որ, վհուկների որս մի սկսեք և զգույշ եղեք ձեր պիտակումներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/354898771382295?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել