Ինձ մի բան է շատ հետաքրքիր էլի: Էս մեր ընդդիմադիր պատգամավորներն ո՞ւր միանգամից կորան՝ էլի Գորիսի դեպքերի հետ կապված: Ու այդպես ամեն անգամ, եթե խոսքը վերաբերում է որևէ կոնկրետ սուպեր-իշխանավորի կամ նրա որդեղենի կատարած հերթական լկտիությանը: Ո՞ւր եք կորում այդ ժամանակ, պարոնա՛յք։ Թե՞ ձեր ոգին միայն ՌԴ-ի ու ԱՄՆ-ի, Պրեմյակով-Կիսելյովների ժամանակ է պատում։ Բա մի 20-30 հոգի մինիմում կաք, սենց հավաքվեք, անցեք ազատության հրապարակով` ցուցանակով, թե դուք շարքային գորիսեցի պատանին եք, մի կոլեկտիվ՝ 60 հոգանոց, նամակ ուղարկեք Ոստիկանապետին... Թե՞ դա մենակ նախկին պատգամավորուհիների համար եք կարողանում անել։ Կամ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրեք, թե ինչ է կատարվում: Կամ գնացեք, ձեր ընտրողների հետ կիսվեք, թե նման դեպքերից իրենք որքանով են այսուհետև պաշտպանված լինելու... Գործ արեք, ոչ թե ֆեյսբուքում ստատուսներ գրեք, դա մեր գործն է... Թողեն՝ մենակ իշխանություններից բողոքեք, պահանջեք: Բա դուք ի՞նչ եք անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել