Մի հատ հարց տամ, հիմա որ առավոտից երեկո իշխանության ոսկորները քամուն ենք տալիս, կարող ա՞ դա էլ դավաճանություն որակեք... Ինչու չէ, ադրբեջանական կայքերը մեր կայքերից ինչ ուզում՝ վերցնում, օգտագործում են, հանուն դրա պետք ա լո՞ւռ մնանք...
Էս ո՞ր թիվն ա, հայություն... Հացադուլիս ժամանակ ադրբեջանցիները գրում էին, որ հայությունը Դավիթ Սանասարյանի հույսին է մնացել, որ հայությունն աղաչում է միջազգային հանրությանը, որ հետ տան մեր զոհված տղերքին... Բայց արդյո՞ք ես նման քայլ էի արել, արդյո՞ք ես ծնկի էի եկել... Բոլորդ գիտեք, որ ոչ...
Հ.Գ. Ադրբեջանական կայքին հարցազրույց չեմ տվել ու չեմ պատրաստվում տալ, բայց դա չի նշանակում, եթե Տիգրան Խզմալյանը տվել է, ուրեմն պետք է բարձր գոռաք, որ նա դավաճան է....
Թարգեք, դավաճաններ ման գալու փոխարեն մտածեք՝ ոնց անենք, որ ադրբեջանա-թուրքական սպառնալիքը մեզնով փակենք, այլ ոչ թե կրեմլի փտած հետևով...