Խնդիրը միայն նրանում չէ, որ Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական ռեսուրսին: Խնդիրը ավելի շատ նրանում է, որ դա տխրահռչակ հաքքին.ազ թերթն է, եթե դա կարելի է ընդհանրապես թերթ կոչել: Անկախ հարցազրույցի բովանդակությունից, անկախ այն բանից, թե այդ մարդու խոսքերը ճիշտ են, թե սխալ, հաքքինին ու Բահրամ Բատիևի պես մուսոռներին, որոնք ամբողջ օրը զբաղված են մեզ վրա ցեխ շփելով, չի կարելի հարցազրույց տալ: Հիմա կասեք ազատություն, ով ում ուզում է՝ տալիս է: Հա, բայց դե մի քիչ մտածել է պետք հետևանքների մասին: Մեծ հաշվով այդ հարցազրույցը մեզանում բան չի փոխի, իսկ Ադրբեջանում կօգտագործվի հասարակության ուղեղները հավեսով լվալու ու նույն պարբերականներում մեզ վրա շփվող ցեխի չափաբաժինն էլ ավելի մեծացնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10204101618850007?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել