Խզմալյանի հարցազրույցի շուրջ ծավալված ֆեյսբուքյան ալիքից հետո վերջապես որոշեցի կարդալ, թե ինչ է խոսել Խզմալյանը ադրբեջանցիների հետ:
Կարդացի, կարդացի, կարդացի ադրբեջանական քարոզչամեքենայի կուտ տվող հարցերի (որոնք կողքից նայողի համար կարող է անգամ խղճահարություն առաջացնեին) էքսցենտրիկ պատասխանները, բայց մի հետաքրքիր հարց մնաց, այնուամենայնիվ.
Եթե իրոք Խզմալյանն ասել է այն, ինչի մասին ամեն օր խոսում է, ապա, օրինակ, ինչո՞ւ չի խոսել ադրբեջանցիների կողմից ԼՂՀ հարցը սխալ փուլ մտցնելու և տարածաշրջանում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնելու, նրանց կողմից փաստերի խեղաթյուրման մասին: Բա սրա մասին էլ է նա ամեն օր բոցաշունչ վերլուծություններ տեղադրում իր ֆեյսբուքյան տիրույթում...
Ծիծաղելի կլիներ, եթե նման ակտիվություն անող մարդը չիմանար haqqin.az-ի նշանակությունն ու դերը ադրբեջանական քարոզչական համակարգում... Գոնե մի երկու մեսիջ էլ էս կողմից հասցրած լիներ, ասեի՝ դե ջհանդամ, մնացածը ռոմանտիզմի արդյունք է, բայց էս պարագայում ի՞նչ ասես, չես էլ կարում հասկանաս, թե ինչ մտքով ու ակնկալիքով է ադրբեջանական քարոչամեքենային պատմել ներքին խնդիրները... Դե մնացած մասով էլ արդեն շատ են եղել արձագանքները։