«Սիրելի Թոմ: Այսօր առավոտյան մենք ստացանք քո նամակը: Ես կպատասխանեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին, իսկ Էլեյնը, իհարկե, կգրի քեզ իր կարծիքը: Առաջին հերթին, եթե դու սիրահարվել ես, դա լավ է, դա ամենալավագույնն է, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Թույլ մի՛ տուր ոչ մեկին, որ մանր կամ աննշան դարձնեն այդ զգացմունքը:
Երկրորդ. գոյություն ունեն սիրո մի քանի տեսակներ: Դրանցից մեկը եսասիրական, դաժան, ագահ զգացմունքն է, որն օգտագործում է սերը, որպեսզի ընդգծի սեփական կարեւորությունը: Դա սիրո այլանդակ և վնասակար տեսակն է: Սիրո մյուս տեսակն օգնում է բացել քո մեջ ամենայն լավագույնը՝ բարություն, ուշադրություն, հարգանք. հարգանք ոչ թե շարժուձևի և վարքագծի առումով, այլ մի այնպիսի հարգանք, որը շատ ավելի կարևոր է՝ ընդունել մյուս մարդուն որպես եզակի և արժեքավոր մի երեւույթ: Սիրո առաջին տեսակը քեզ կարող է դարձնել հիվանդ, մանր և թույլ, իսկ երկրորդը կարող է ազատագրել քո մեջ գտնվող ուժը, առնականությունը, բարությունը և նույնիսկ իմաստությունը, որի գոյության մասին քո ներսում դու նույնիսկ չգիտեիր էլ:
Դու ասում ես, որ դա պղպջակային սեր չէ: Եթե քո զգացմունքներն այդքան խորն են, դա, իհարկե, պղպջակային սեր չէ:
Սակայն ես չեմ կարծում, թե դու ինձ հարցնում ես այն մասին, թե ինչ ես զգում դու: Դու ինքդ էլ գիտես դա ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը: Դու ցանկանում ես, որպեսզի ես օգնեմ քեզ հասկանալու՝ ի՞նչ անել դրա հետ... Եվ ահա թե ինչ կարող եմ ասել ես քեզ: Երանություն զգալ, ուրախություն և երախտագիտություն:
Քո սիրո առարկան և՛ ամենալավն է, և՛ ամենագեղեցիկը: Ջանք թափիր արժանի լինել նրան: Եթե ինչ-որ մեկին սիրում ես, ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ ասես այդ մասին նրան: Միայն թե դու պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն հարկավոր է հաշվի նստել դրա հետ:
Աղջիկները գիտեն կամ զգում են այն, թե ինչ ես զգում իրենց հանդեպ, սակայն սովորաբար ցանկանում են լսել դա քեզնից:
Պատահում է, որ քո զգացմունքներն այս կամ այն պատճառով անպատասխան են մնում, սակայն դրանից նրանք պակաս արժեքավոր և լավը չեն դառնում:
Եվ վերջապես, ես հասկանում եմ, թե ինչ ես զգում դու, որովհետև ես ինքս էլ եմ սիրում և ուրախ եմ, որ դու սիրում ես:
Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզենի հետ, մենք հաճույքով կընդունենք նրան: Էլեյնը կհոգա այդ մասին, դա նրա ոլորտն է: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին, և հնարավոր է ավելի լավ օգնի քեզ, ես:
Եվ մի անհանգստացիր կորուստների համար: Եթե դա ճիշտ է, դա տեղի է ունենում: Գլխավորը՝ չշտապել: Ոչ մի լավ բան չի անհետանում»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=835734456521135&set=a.201271846634069.46341.100002537665166&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել