USA vs Russia RfFact.am-ը գրում է.

Սպիտակ տունը հստակ ազդանշան է ուղարկում Կրեմլին, նա պատրաստ է քննարկել ուղիները , որոնք տանում են  հարաբերությունների ջերմացմանը եւ համագործակցության վերսկսմանը:Այս մասին գրում է The Christian Science Monitor սյունակագիրը: Փոխանցում է «RT» գործակալությունը:

ԱՄՆ վարչակազմը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ համագործակցության վերսկսման վերաբերյալ, հայտարարելով, որ Ջոն Քերին գնացել է Սոչի, հանդիպելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, – ասում է հեղինակը:

«Անզեն աչքով էլ կարելի է տեսնել` Քերին է մեկնում Սոչի, այլ ոչ թե Լավրովը  Միացյալ Նահանգներ: Այսինքն, նախաձեռնությունը գալիս է Միացյալ Նահանգներից », – GSM մեջբերում  է Ազգային շահերի վաշինգտոնյան կենտրոնի նախագահ  Դմիտրիա Սայմսի խոսքերը: Չնայած սուր հայտարարություններին` հնչած  Կրեմլի հասցեին, Օբամայի վարչակազմը շահագրգռված է, շարունակելու համագործակցությունը Ռուսաստանի հետ` մի շարք միջազգային հարցերի շրջանակներում`  իրավիճակը Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, ահաբեկչական սպառնալիքները ԻՊ-ի կողմից, փոխանցում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել