► Ինքն իրեն սիրելն ամբողջ կյանքի տևողություն ունեցող ռոմանսի սկիզբ է:
► Երբ տղամարդը երբևիցե սիրում է մի կնոջ, նա պատրաստ է ամեն ինչ անել նրա համար, բացի սիրելուց…
► Իսկական սերը ներում է բոլոր մեղքերը, բացառությամբ սիրո դեմ գործած մեղքը…
► Կնոջ զորությունն այն բանի մեջ է, որ նույնիսկ հոգեբանությունը չի կարող բացատրել: Տղամարդիկ կարող են վերլուծման ենթարկվել, իսկ կանայք սոսկ պաշտվելու համար են:
► Դուք էլ այս աշխարհին եք պատկանում, ու ենթադրում եմ, որ ձեր գինը ունեք: Այժմ ամեն ոք իր գինն ունի: Միակ դժվարությունն այն է, որ ոմանք սոսկալի թանկ են:
► Բոլոր պատճառաբանություններն էլ անհեթեթ են:
► Ես սովորաբար ասում եմ այն, ինչ մտածում եմ: Իսկ դա մեր ժամանակներում մեծ թերություն է:
► Ոչ թե ուժեղը, այլ թույլը սիրո կարիք ունի:
Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ` դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով: