Երբեք ուշադրություն չէի դարձնի Գայանե Առուստամյան կոչեցյալին, բայց ինչպես տեսնում եմ՝ շատերի կողմից մեղադրանքներ են հնչում, թե ինչու հասարակությունը կամ հասարակության ակտիվ մասը չարձագանքեց նրա ձերբակալությանը...
Հիմա ի՞նչ. ոստիկանին էշ անվանելը նորմա է, հա՞, կարելի է ոստիկանության աշխատակցին հասարակության աչքի առաջ ցինիկաբար վիրավորել ու նույնիսկ պատասխանատվության չենթարկվե՞լ:
Վաղը, երբ այդ նույն Գայանե Առուստամյանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում (այսինքն՝ իր բնականոն հոգեվիճակում) ոստիկանի գլխին բութ գործիքով հարվածի, ու երբ նրան ձերբակալեն, դա ընդունենք որպես քաղաքակա՞ն:
Հ.Գ. Յուրաքանչյուր հարցում ռեալություն է պետք դրսևորել: եթե ուզում ենք ունենալ օրինական երկիր ու օրինավոր հասարակություն, հարգենք միմյանց՝ անկախ ամեն ինչից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/874968362596225?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել