Եվ հանկարծ հեռախոսը զանգեց:
— Այստե՞ղ ես, — հարցրին: — Ժամն է:
— Գալիս եմ, — ավտոմատաբար պատասխանեցի ես:
— Արդեն ուշ է: Շտապիր:
Ինձ դա արդեն հոգնեցրել է:
Ես որոշեցի վերցնել մուրճը և հարվածել... Մի փոքր հաջողություն, և անվերջանալի տանջանքները կվերջանան:
Լավ կլիներ: Այլևս ոչ ոք չի նայում... Այլևս ոչ ոք չի հարմարեցնում... Այլևս ոչ մի բանտ:
Երբևիցե բոլորը կիմանան այս արարքիս մասին...
Երբևիցե ինչ-որ մեկը նույնպես կվարվի...
Նրանից հետո ուրիշը...
Եվ ուրիշը...
Եվ շատերը կխիզախեն:
Պետք է հիմնովին վերջ տալ նրանց: Ազատվել նրանցից, ինչպիսին էլ նրանք չլինեն...
Եվ հանկարծ ես հասկացա, որ իմ երազանքը անիրականանալի է: Մեր ստրկությունը խոր ներթափանցել է մեր կյանք... Մենք մեզ համար կապանքներ ենք ստեղծել և այժմ այլևս չենք կարողանում առանց դրանց ապրել:
Անհրաժեշտ է դա ընդունել...
Մենք այլևս չենք կարող ապրել առանց ժամացույցի:
Առակի հեղինակը Խորխե Բուկայն է՝ հայտնի արգենտինացի հոգեթերապևտ և պոպուլյար հոգեբանության մասին գրքերի հեղինակ: