,,Ամենախելացին,, խաղը, որին մասնակցում էին լրագրողներ, ցույց տվեց մի սնանկ մտայնություն ևս: Չգիտես ովքեր՝ հորինում են ,,աստղեր,, , ամենահայտնի երգիչներ, ամենահայտնի լրագրողներ և այլն և հանրության վզին փաթաթում այդ ,,հայտնիներին,,... Իսկ հայտնիներից շատերը, պարզվում է, տարրական գիտելիքներ և տարրական ինֆորմացիա չունեն, տարիներ շարունակ էկրաններին օրոր-շորոր գալով՝ թաքցրել են իրենց չիմացությունն ու անտեղյակությունը...
Այդ խաղից տպավորությունս այնպիսին էր, որ այդ ,,հայտնիներին,, ընտրողներն էլ ահավոր վատ գիտեն լրագրային դաշտը, վատ են ճանաչում իսկական ու պրոֆեսիոնալ լրագրողներին... Նրանց համար էլ փուչիկներն ավելի նախընտրելի են, քան իրական արժեքները...
Ինչևէ, շնորհավորում եմ Եգոր Գլումովին, իսկ մյուս ,,հայտնիներին,, կոչ եմ անում ժամանակ առ ժամանակ կարդալ գրքեր, հետաքրքրվել մշակութային, գրական, երաժշտական անցուդարձով... Հա, ի դեպ, բնավ էլ պարտադիր չէ ,,ամենահայտնի,, լրագրող լինել՝ գիտենալու համար, որ Նյու Յորքի քաղաքապետն է 1999-ը հռչակել ,,Մետալիքա,,-ի տարի: Ռոքի սիրահար էլ պետք չէ լինել: Պարզապես պետք է լինել փոքր-ինչ ուշադիր լրագրող, որովհետև փաստն այնքան ցցուն էր...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել