Այդ ֆիլմի հղումը տեսա իմ լավ ընկեր Միքայել Յալանուզյանի պատին: Համամիտ եմ Միքայելի հետ, խորհրդային, ամերիկյան, իմ ամենասիրելի ֆրանսիական կինոների վրա մեծացածներիս համար որպես զուտ կինո միգուցե էնքան էլ ուժեղ չի, չնայած, նորմալ կինո է: Բայց: Ֆիլմում կա մի շատ կարևոր բան՝ իրական մարդը, որը հենց կանգնած է բոլոր հաղթանակների ետևում՝ իր չարչարանքով, տառապանքով, կորուստներով:
Ի դեպ, ֆիլմը, կարելի է ասել, գեղարվեստավավերագրական է, քանզի գրեթե բոլոր հերոսները, գրեթե բոլոր դեպքերը տեղի են ունեցել և իրականում:
Իրական հերոսուհին դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոն է, ԽՍՀՄ հերոս, որ համարվում է ամենաարդյունավետ դիպուկահարուհին, առհասարակ 309 թշնամու հաստատված ոչնչացում:
Սա էլ կինոյի հղումը։
Павличенко, Людмила Михайловна
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել