«Битва за севостополь» ֆիլմում կա մի շատ կարևոր բան՝ իրական մարդը, որը հենց կանգնած է բոլոր հաղթանակների ետևում


17:55 , 9 մայիս, 2015

Այդ ֆիլմի հղումը տեսա իմ լավ ընկեր Միքայել Յալանուզյանի պատին: Համամիտ եմ Միքայելի հետ, խորհրդային, ամերիկյան, իմ ամենասիրելի ֆրանսիական կինոների վրա մեծացածներիս համար որպես զուտ կինո միգուցե էնքան էլ ուժեղ չի, չնայած, նորմալ կինո է: Բայց: Ֆիլմում կա մի շատ կարևոր բան՝ իրական մարդը, որը հենց կանգնած է բոլոր հաղթանակների ետևում՝ իր չարչարանքով, տառապանքով, կորուստներով: 
Ի դեպ, ֆիլմը, կարելի է ասել, գեղարվեստավավերագրական է, քանզի գրեթե բոլոր հերոսները, գրեթե բոլոր դեպքերը տեղի են ունեցել և իրականում: 
Իրական հերոսուհին դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոն է, ԽՍՀՄ հերոս, որ համարվում է ամենաարդյունավետ դիպուկահարուհին, առհասարակ 309 թշնամու հաստատված ոչնչացում: 
Սա էլ կինոյի հղումը։

Pavlichenko LM.jpg
Павличенко, Людмила Михайловна