Նորից «լուրջ» դիսկուրս է առաջացել հայության մոտ. «Հայրենակա՞ն» պատերազմի հաղթանակի օրն է այսօր, արդյո՞ք մեզ հետ կապ ուներ Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը և մի շարք այլ իրարամերժ, երբեմն տրամաբանությունից զուրկ հարցադրումներ ու պատասխաններ...
Միանգամից ասեմ, որ հենց Սովետական միությունը համարում եք հայրենիք, միանգամից հայրենիք ասվածն արժեզրկում եք, արդյո՞ք միայն հայերի լուրջ դերակատարման պարագայում այն համարվում է հայրենական, եթե այո, ուրեմն էդպես հայրենական են շատ այլ բանակների կազմում տարված հաղթանակները...
1945թ միասնական հաղթանակի օրն էր, որի արդյուքում ֆաշիզմը պարտություն կրեց, ու որի մեջ լուրջ ու ճակատագրական ներդրում ունեցան նաև հայերը, որտեղ իրենց գործն արեցին ԽՍՀՄ զորքերը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան ու Ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվող այլ ազգեր ու պետություններ..... Թերևս զազրելի դարձած այս քարոզը մարդկանց մոտ ամենատարբեր ռեակցիաներ է առաջացնում. ԱՄՆ պատերազմի թանգարան գնում ես, ասում են՝ մեր հաղթանակն էր, սովետական քարոզը բացառապես իրենն է համարում և այլն... Բայց էստեղ մի ճշմարտություն կա, որ բեկում մտցվեց խորհրդային զորքերի միջոցով, ու հիմնական հարվածը տվեց խորհրդային բանակը՝ մեր հայրենակիցների կարևոր մասնակցությամբ...
Ներկայիս Գերմանիան այնքանով ուժեղ է, որ իր պատմության արատավոր երևույթները ճանաչեց ու դատապարտեց, այդ թվում իրենց ֆաշականությունը, հոլոքոստը.... Ու հիմա աշխահին այլ աչքերով է նայում... Իսկ ստալինիզմը դեռ դատապարտված չէ, և դրա պտուղները մինչ այժմ կրում ենք, ինչպես և Օսմանյան կայսրության գործած Ցեղասպանությունները մինչ օրս հետևանք են տալիս....
Իսկ հայրենական է Արցախյան ազատամարտը, ու Շուշիի ազատագրման օրն ինձ համար հենց այդ օրն է... Շնորհավորում եմ ու խոնարվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ......
Հ.Գ. Պապիկս 5 տարի ֆրոնտում է եղել ու հասել մինչև Բեռլին, որի համար հպարտ եմ... ֆաշիզմի դեմ պայքարը բոլորիս հաղթանակն է, ու շնորհավորում եմ բոլորիս տոնը. Մայիսի 9-ը ֆաշիզիմի դեմ տարած հաղթանակի օրն է...