Newsline.am-ը գրում է.
Եվրամիությունն Ուկրաինայի և Վրաստանի համար առանց վիզայի մուտքի ռեժիմ չի սահմանի մայիս 21-22-ը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընտերության» գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, գրում էTACC-ը:
«Մենք գիտենք, որ Ուկրաինան և Վրաստանը ցանկանում էին ԵՄ հետ առանց վիզային ռեժիմ սահմանել Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, սակայն դա շատ ամբիցիոզ նպատակ էր: Ինչպես ասվում է զեկույցում՝ այս առնչությամբ շատ բան է իրակաանցվել, սակայն դեռ շատ անելիքներ էլ կան»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան:
Նշենք, որ Եվրահանձնաժողովն այսօր հաշվետվություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ուկրաինան և Վրաստանը ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման ճանապարհին տնտեսական առաջընթաց են գրանցել, սակայն երկու պետություններն էլ դեռ պետք է կատարեն օրենստարական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետ կապված բոլոր նախապայմանները:
«Արևելյան գործընկերություն» նախագիծն առաջ է քաշվել Լեհաստանի և Շվեդիայի կողմից և հաստատվել 2008 թվականին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:
Նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի և Բելառուսի հետ: