El.am-ը գրում է.
հասակը 171 սմ,
չափսերը 93-62-90,
քաշը 54 կգ
Շուշան Երիցյանը նոր սերնդի հայ մոդելների շարքում ամենաճանաչվածներից է: Հաջողությունը, որ <<այցելեց>> նրան, պատահաբար չընտրեց այս գեղեցկուհուն: Շուշանն աշխատանքում ամեն ինչից վեր դասում է պրոֆեսիոնալիզմը: Հենց պրոֆեսիոնալիզմի ձգտումն է նրա առջև նոր ճանապարհներ բացում թե՛ մոդելային բիզնեսում, թե՛ դերասանական արվեստում:
Զրուցեց՝ Լիլիթ Խաչատուրյանը
Լուսանկարիչ՝ Տուշո Բարսեղյան
Ոճաբան՝ Մանուկ Ալեքսանյան
նկարահանման վայրը՝ Maystar Cosmetics
Մասնագիտություն.
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Սովորել եմ <<Քասթինգ>> ստուդիայում: Ընդունվել եմ նաև Պետական կառավարման ակադեմիա, սակայն ուսումս անավարտ եմ թողել:
Մոդելի եւ դերասանի կարիերան.
Մոդելինգով սկսել եմ զբաղվել ճակատագրի բերումով, իսկ դերասանուհի լինելու մասին միշտ էլ մտածել եմ, սակայն ցանկանում էի խաղալ թատրոնում:
<<Թերություննե>>, որոնք միայն լուսանկարչին են հայտնի.
Չեմ սիրում, երբ լուսանկարում են իմ աջ կիսադեմը: Այլ թերություններ չունեմ:
Ձեռքբերումներ.
Հայաստանում գրեթե բոլոր դիզայներների հետ աշխատել եմ: Մոսկվայում և Վրաստանում մասնակցել եմ Fashion week-երի, բախտ եմ ունեցել մեր երկիրը ներկայացնելու Չինաստանում, ինչպես նաև Ճապոնիայում անցկացված Miss International մրցույթում: Աշխատել եմ տարբեր բրենդների հետ, արտերկրից միշտ ստացել եմ առաջարկներ, սակայն քանի որ այստեղ արդեն աշխատանքային պայմանագիր էի կնքել, դրսում չէի կարող երկար ժամանակ մնալ և աշխատել:
<<Միսս Հայաստան>> գեղեցկության մրցույթ.
Վերջին տարիներին <<Միսս Հայաստան>> մրցույթը չի անցկացվում, սակայն մեզ մոտ կատարվում է միջազգային մրցույթների հայ մասնակիցների ընտրություն:
Երազանքներ եւ նպատակներ.
Ցանկանում եմ իմ դերասանական գործունեության ընթացքում ձեռք բերել բարձր պրոֆեսիոնալիզմ, ունենալ վերելքներ, հասնել այնպիսի բարձունքի, որն ինձ գոհունակություն կպարգևեր:
Տեսահոլովակներ եւ հեռուստահաղորդումներ.
Շուտով ուղիղ եթերում կվարեմ փոքր ձևաչափի հեռուստահաղորդում: Քաղաքական բնույթի հաղորդումներն ինձ հոգեհարազատ չեն:
Պլաստիկ վիրահատություններ.
Պլաստիկ վիրահատություններին դրական եմ վերաբերվում: Շատերին թվում է, թե իմ կազմվածքը պլաստիկ վիրահատության արդյունք է, բայց միայն քիթս է վիրահատված: Ի տարբերություն շատերի` ես այդ փաստը չեմ թաքցնում:
Տարիներ անց.
Տարիներ հետո ինձ կցանկանայի տեսնել որպես կայացած անհատ, որպես ընտանիքի մայր և կին:
Նոր փորձառություն.
Մեկ ամիս հետո Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում հաճախելու եմ դերասանական վարպետության դասընթացների: Ուզում եմ ձեռք բերել պրոֆեսիոնալ մակարդակի փորձառություն:
Սիրելի դիզայները.
Իմ սիրելի դիզայները Իվ Սեն Լորանն է: Նախընտրում եմ կրել կանացիությունն ընդգծող, բայց տարիքը չմեծացնող հագուստ: Օրինակ` այս տարիքում Chanel չեմ կրի:
Շոփինգն ու ժամանցը.
Ազատ ժամանակս նվիրում եմ ընթերցանությանը և ընկերներիս: Շոփինգի հանդեպ սեր չունեմ, և դա ինձ համար խնդիր է:
Բաց նկարահանումներ.
Բաց նկարահանումները չեմ համարում վուլգար: Նկարահանվելն իմ մասնագիտությունն է, և ես ամեն ինչ դիտարկում եմ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից: Իհարկե, հնարավոր է, որ Հայաստանում որոշակի սահմաններ չանցնեմ, սակայն արտերկրում այդ խնդիրը չունեմ:
Ինձ սիրեցին.
Ընդամենը մեկ տարվա ընթացքում ես կարողացա ունենալ այնպիսի ձեռքբերումներ, որ Հայաստանում ճանաչվեցի <<Տարվա լավագույն մոդե>>: Չինաստանում անցկացված Queen Brilliants մրցույթում ընդգրկվեցի թոփ-հնգյակում: Հանրությունն ինձ ընդունեց ու սիրեց:
Անձնական կյանք.
Անձնական կյանքում փոփոխություն չկա: Թերևս, ավելի արդյունավետ կաշխատեի, եթե սիրահարված լինեի: