Լիսկայի ու իր որդյակի գործունեության ամեն օրն ապտակ է մեր ազգին ու մեր պետությանը, քանի որ ամեն օր հիշեցնում է մեր այսօրվա իրականության արատավորության մասին։ Արդյունքում տուժում են մարդիկ, իսկ վերջում տուժելու են հենց Լիսկան ու իր մտերիմները, որովհետև այն ատելությունը, որը կուտակվել է նրանց հանդեպ, անպայմանորեն բերելու է կամ Լինչի դատաստանի, եթե նա մի օր այլևս պետք չլինի իշխանություններին, կամ էլ Լիսկան ու իր զավակը զոհ կգնան իր նման քրեական տարրի կամ էլ հուսահատ մարդու գնդակին, ով ճարահատյալ կդիմի անհատական տեռորի։
Սա իրոք մտահոգիչ է։ Մտահոգիչ է ոչ թե նրա համար, որ Լիսկային կարող են սատկացնել, այլ նրա համար, որ եթե Լիսկա երևույթը եթե արմատախիլ չարվի, ու դա չարվի պետության կողմից, ապա վաղ թե ուշ կծնվեն նոր լիսկաներ, որոնք ուրիշ անուն կունենան, մի քիչ տարբեր կլինեն իրենց գործունեությունում, բայց բովանդակությունը նույնը կլինի, քանի որ պետությունը Սյունիքում ամեն ինչ կարծես անում է, որպեսզի մաքսիմալ հստակ հասցնի հետևյալ մեսիջը. «Քանի դեռ մեզ հավատարիմ եք՝ օրենքի առջև անձեռնմխելի եք թե՛ դուք, թե՛ ձեր լկտի լածիրակները»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/657231867743914?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել