Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակի կապացությամբ Երևանի Հաղթանակի զբոսայգում կայանալիք միջոցառման ընթացքում ցուցադրական թռիչքներ են կատարելու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ «էրեբունի» օդանակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչները: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի մամուլի ծառայությունը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու է նաև շուրջ 200 ռուսաստանցի զինծառայող:
Ռազմական շքերթ է անցկացվելու նաև Գյումրիում, որին մասնակցելու են ավելի քան 800 զինծառայող և 20 միավոր ռազմական տեխնիկա:
Ավելացնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով: