Մի հատ հայ նախարար կար, որ տարիներ առաջ լուրջ էր ընդունել իրեն հայ տիեզերագնաց հռչակած երիտասարդին ու նրա պատվին ընդունելություն էր կազմակերպել նախարարությունում: Նախարարը մի բոլ նկարվել էր տղայի հետ ու լուսանկարները տեղադրել համացանցում, ինչից հետո վայրկյանների ընթացքում պայթեց սկանդալը:
Հիմա Գագիկ Բեգլարյանն է անհատ տաքսիստին կանչել, հանդիպել ու հորդորել է, թե այ ախպեր, քեզ ինչ հարց հուզում ա, արի ինձ մոտ ու էդ հրապարակային ոճիդ էլ վերջ տուր: Դե սա Բեգլարյանի ոճի մեջ է. սա հեչ: Ամենախնդալուն էն ա, որ Բեգլարյանի նախարարության լրատվական ծառայությունը լուրջ հաղորդագրություն ա տարածում էս մասին: Բայց, ափսոս, Բեգլարյանի ու Գալստյանի համատեղ լուսանկարները լրատվամիջոցներին չեն ուղարկվել: Մեկ էլ մի վրիպում էլ կա հաղորդագրության մեջ, նշված չէ Բեգլարյանի ու Գալստյանի հանդիպման վայրը: Հաղորդագրությունից այդպես էլ չենք հասկանում՝ հանդիպումը կայացել է Գագիկ Բեգլարյանի սիրելի Մետաքս թաղամասի մատույցներո՞ւմ, Հրապարակի նախարարության շենքո՞ւմ, թե՞ նախարարի Մանումենտի առանձնատանը: Կարծում ենք՝ այս թեմայով հաջորդ հաղորդագրությունն ավելի շատ մանրամասներ կներկայացնի մեզ՝ լրագրողներիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել