Tert.am-ը գրում է.

Եթե ես չհավանեմ կերպարը, չեմ ընդունի նկարահանման հրավերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  АTV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Լույսի պահապան» սերիալի դերասանուհի Անի Քոչարյանը` անդրադառնալով սերիալի իր կերպարին:

Նա նշեց, որ որ թեև ընդունում է, որ դերասանը  ցանկացած դեր պետք է խաղա, սակայն սերիալների հարցում վերապահում ունի, իսկ թատրոնում ցանկացած դեր նա կխաղա:

Ինչ վերաբերում է սերիալի սցենարին, ապա նա ասաց, որ ներկայացված է այսօրվա կյանքը: «Կոնկրետ իմ կերպարը մայր է, ով նվիրված է իր ընտանիքին, երեխաներին, և փորձում է ամեն ձևով պահպանել իր տղաների կյանքը»,-ասաց նա:

Դերասանուհին նշեց, որ իր կերպարը իրեն նման է նրանով, որ ինքը իրական կյանքում էլ շատ խիստ է: «Երբ ինձ հարվիրեցին նկարահանվելու, ասացին, որ  «գեներալի կնոջ» դեր պետք է խաղամ, ում խոսքը հարգում են: Ես կյանքում էլ եմ այդպիսին»,-ասաց նա և հավելեց, որ չնայած վերջնական խոսքը ամուսնունն է, սակայն ինքը ևս ունի իր ասելիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել