Կարտոֆիլի հյութի օգտակար հատկանիշները168.am-ը գրում է.

Եթե իմանայիք, թե որքան առողջարար է կարտոֆիլի հյութը՝ ամեն օր կխմեիք այն: Հաճախ ամենապարզ լուծումներն ամենաօգտակարն են: Այս հյութը շատ հեշտ է պատրաստել, այն չի ազդի ձեր բյուջեի վրա և, միևնույն ժամանակ, կօգնի ձեզ:

Կարտոֆիլի հյութն անհամ է, բայց շատ առողջարար: healthyfoodstar.com-ը ներկայացնում է կարտոֆիլի հյութի մի քանի առավելություն

Ալկալիզացնում է օրգանիզմը- Կարտոֆիլի հյութը կարգավորում է օրգանիզմի թթվայնությունը: Դա շատ կարևոր է, քանի որ այժմյան դիետաները բարձրացնում են օրգանիզմի թթվայնությունը:

Մաքրում է մաշկը- Կարտոֆիլի հյութը վերացնում է ակնեն և մաքրում է մաշկը: Ունի հակաբորբոքային հատկանիշներ- Կարտոֆիլի հյութն ունի հակաբորբոքային ազդեցություն և կարող է օգնել արթրիտի և այլ բորբոքային գործընթացների դեպքում, հատկապես՝ հոդերի և մեջքի:

Մարմնի բոլոր մասերում լավացնում է արյան շրջանառությունը: Մաքրում է լյարդը– Այն օգտագործվում է օրգանիզմից թույները դուրս բերելու և լյարդը մաքրելու համար: Այս ամենին հասնելու համար ամեն առավոտ 200մլ կարտոֆիլի հյութ խմեք դատարկ ստամոքսին: Հիշեք, որ այս հյութը պետք է խմել թարմ վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել