Newsline.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վստահություն է հայտնել, որ սիրիական կառավարական բանակը վերջիվերջո հաղթանակ կտոնի, գրում է TACC-ը:

«Մենք ներգրավվել ենք մի պատերազմում, որը բաղկացած է ոչ թե մեկ, այլ մի բազմաթիվ մարտերից: Ռազմական դրությունը փոփոխական է, սակայն անփոփոխ է մեր հավատը սիրիացի զինյալների և սպասվող հաղթանակի նկատմամբ»,- հայտարարել է Բաշար Ասադը:

Սիրիայի նախագահը խոստացել է ամրապնդել Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիգ նահանգի մարտական ամրությունները, որտեղ կառավարական ուժերը թեժ մարտեր են անցկացնում ծայրահեղական խմբավորումների հետ:

Նշենք, որ նախօրեին Դամասկոսից աղբյուրը հաղորդել էր, որ Սիրիայի Զինված ուժերի հրամանատարությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում և մարտական այլ ճակատներում իր զորքերն է տեղակայել:

Մարտ-ապրիլ ամիսներին Թուրքիայից Սիրիա ներթափանցած ահաբեկչական խմբավորումներին հաջողվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքում մի քանի անգամ պարտության մատնել կառավարական ուժերին և գրավել Իդլիգը:

Սիրիայում 2011 թվականից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որտեղ ռազմական պայքար է մղվում կառավարական զորքերի և մասնատված զինված ընդդիմադիր ուժերի միջև: Կառավարական զորքերը պայքարում են նաև իսլամիստ ծայրահեղականների դեմ:  Միացյալ Նահանգներն առաջցում է Սիրիայի ընդդիմադիր զինված ուժերին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 200 հազար մարդ:

2014 թվականի ամռանից ողջ երկրի տարածքում և Իրաքում ակտիվ ռազմական գործողություններ է իրականացնում նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը կարճ ժամանակահատվածում ամենադաժան խմբավորման համբավ է ձեռք բերել:

2014-ի սեպտեմբերի 23-ից Միացյալ Նահանգները և միջազգային կոալիցիան սկսել են Իրաքում և Սիրիայում օդային հարվածներ հասցնել ԻՊ զինյալների դիրքերին: ԱՄՆ-ը օդային ռմբակոծման գործողությունները սկսել է առանց սիրիական իշխանությունների թույլտվության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել