Արա, բայց էս ինչ օլուխն են...

Մի մասը գրգռված հարցնում ա.

-Բայց խի՞ ա Գալուստը հանդիպել Բիբիլին, օյ կներեք, Բիբիլովին...
Էն մի մասը, որ գրգռված չի՜ էդ հանդիպումից. էսօր հարցնում ա.
-Բայց խի՞ ա Սերժը հանդիպել Մըքքեյնին, ախր Մըքքեյնը Պուտինին Վլադ ա ասում..
-Ըտե՛նց:
Լավ են արել, որ հանդիպում են...
Բա քաղաքականությունը ո՞նց ա ըլնում...
Օրինակ վերցրեք կողքի Թուրքիայից: 
Էրդողանը մի բան ա ասում, Դավիթօղլուն՝ մի ուրիշ, Չավուշօղլուն` մի այլ...
Արդյունքում ունենում են բազմայարուսանի, բազմաշերտ, պայմանավորված, պլանավորված քաղաքականություն...
Պտի հասկանա՞ք էդ նրբությունը, թե՞ չէ...
Հ.Գ. Արանքում շահում է տաքսիստը, որը սաղի ուշարդրությունը շեղում ա հավեսով...
Մի քանիսն էլ «շախ» են անում էդ ընթացքում քյարթ, ռաբիսոտ էդ շոուին, որի կազմակերպիչը Եվա Ռիվասի մասնագետ Պեդրոսն է` Ղազ-արյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել