Replik.am-ը գրում է.

«Ազգային ճակատ» ուլտրաաջական կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը հրապարակայնորեն հրաժարվել է իր աղջկանից` քաղաքական գործիչ Մարին Լե Պենից: Նշենք, որ կուսակցությունն այժմ գլխավորում է Մարին և խիստ վատ հարաբերություններ ունի հոր հետ, քանի որ որոշ հարցերում չի կիսում վերջինիս տեսակետերը:

«Ես ամաչում եմ, որ Ազգային ճակատի ղեկավարն ունի իմ ազգանունը: Կարծում եմ, որ նա պետք է ամուսնանա և փոխի ազգանունը որքան հնարավոր է շուտ: Նա արդեն ընկեր ունի, պարոն Ֆիլիպոն: Ես չեմ ցանկանում, որ Ազգային ճակատի ղեկավարը կրի իմ ազգանունը»,-հայտարարել է 86-ամյա չինովնիկը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել