Tert.am-ը գրում է.
Դուշանբեում ձերբակալել են աշակերտի, ով ներկայացել է որպես նախագահ Էմոմալի Ռահմոնի որդի և կաշառք պահանջել։ Այս մասին հայտնում են Տաջիկստանի հակակոռուպցիոն գերատեսչությունից, փոխանցում է rosbalt.ru-ն։
Միջազգային դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Խուշդիլ Կուրբոնովը ներկայացել է որպես նախագահի որդի՝ Սոմոնի Էմոմալի, ստացել 50.000 դոլար հողային գործարք կնքելու համար։ Բացի այդ, հնարամիտ աշակերտը կապվել է պաշտոնյաների հետ և պահանջել անհապաղ լուծել բոլոր խնդիրները։
«Խուշդիլ Կուրբոնովը զանգահարել է Սաբզալի Մաջիդովին և հրամայել Մահմադրիզո Ռաջաբովին հողային տարածք փոխանցել։ Սակայն պաշտոնյան նրան չի հավատացել և հողատարածք չի տվել»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։
Երկրի իշխանությունները քրեական գործ են հարուցել։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/05/06/tajik/1667099
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել