20-ամյա Էմբեր Գրլինգի շրջապատում գերակշռում էին անտակտ մարդիկ, ովքեր սեփական հոգսերը թողած՝ շարունակ քննարկում էին Էմբերի «ավելորդ» կիլոգրամները։ Էմբերը 17 տարեկան էր, երբ նրա համակուրսեցիները սկսեցին տհաճ մեկնաբանություններ անել նրա քաշի մասին ու հարցեր ուղղել աղջկան նրա սննդակարգի մասին։ Էմբերը 57 կգ էր կշռում այդ ժամանակ, սակայն նա այնքան էր բարդույթավորվում անտակտ շրջապատի արձագանքներից, որ նիհարելու ցանկությունը նրա գլխում կպչուն միտք էր դարձել։ Սկզբում նա դիմեց դիետաների օգնությանն ու սկսեց շաբաթական երեք օր մարմնամարզությամբ զբաղվել, սակայն ցանկալի արդյունքին չհասնելով՝ նա անցավ նիհարեցնող դեղերին։

Amber Girling, 20, weighed 9st at age 17, but was bullied at school, with girls calling her curvy and making fun of what she ate She developed anorexia and  her weight plummetted to 4st after she became addicted to diet pills

Դրանից հետո էլ նա ձեռք չքաշեց պարապմունքներից, ընդհակառակը՝ նա արդեն շաբաթը 7 օր էր մարզասրահ հաճախում։ Էմբերն այնքան սահմանափակումներ մտցրեց իր սննդակարգում, որ օրական 200 կալորիայից ավելի չէր ընդունում։ Նա շաբաթը 20 դեղահաբ էր ընդունում նիհարելու նպատակով։ Այդ դեղահաբերի մի մասը նա ձեռք էր բերում առցանց խանութներից։ Շուտով այս ամենն իր արդյունքը տվեց, սակայն դա բնավ էլ այն արդյունքը չէր, ինչ Էմբերն էր ակնկալում։ Էմբերի մոտ ստամոքսի սաստիկ կծկումներ սկսեցին, և նրա մաշկն անառողջ դեղին գույն ստացավ։

Miss Girling was soon taking four different types of slimming tablets, swallowing 90 pills a week. Her sister confronted her about her addiction, and she spent five months in a specialist unit being treated for anorexia

Նրա քույր Դեմին, ով 22 տարեկան է, շատ էր անհանգստանում իր կրտսեր քրոջ առողջության համար ու համոզեց նրան տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոցում նրա մոտ անորեքսիա ախտորոշվեց։ Էմբերն այնքան էր հալումաշ արել իրեն հյուծիչ մարզումներով ու դեղահաբերով, որ նրա քաշը հասել էր 25 կիլոգրամի։

Miss Girling is pictured leaving the specialist unit where she received treatment for anorexia

Էմբերը հիվանդանոցից դուրս գալիս

Հիվանդանոցում Էմբերի համար հատուկ բուժում նշանակվեց, ու երբ նա դուրս գրվեց հիվանդանոցից, նա արդեն 50 կգ էր կշռում։ Հիվանդանոցից դուրս գրվելուց ի վեր նա այլևս մոտ չի գնացել նիհարեցնող դեղահաբերին։ Բուժման ընթացքում բժիշկներն աշխատում էին վերականգնել Էմբերի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջությունը։

Miss Girling is pictured at age 15, before she developed anorexia

Էմբերը մինչև դիետաների անցնելը

At age 17, she started dieting and exercising when girls at school called her curvy. She is pictured as she began to lose weight

Էմբերը դիետա պահելու ժամանակ

Բժիշկների ջանքերով Էմբերը կրկին վերադարձել է առողջ ապրելակերպին։ Նա հրապարակայնորեն խոսում է իր խնդիրների մասին և նիհարեցնող վտանգավոր դեղերի հակագովազդ իրականացնում։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Էմբերը նշել է. 

Miss Girling has not touched a diet pill since leaving hospital. Miss Girling, pictured before devloping anorexia, said: Diet pills might seem like a quick fix, but theyre not the answer.

Էմբերը բուժվելուց հետո

«Այդ հաբերն ասես իմ բոլոր խնդիրների պատասխանը լինեին։ Ես ցանկանում եմ մարդկանց տեղեկացնել դրանց վտանգների մասին։ Ես քիչ էր մնում կյանքիցս զրկվեի դրանց պատճառով։ Ես ուզում եմ, որպեսզի մարդիկ մի լավ ծանրութեթև անեն մինչև նիհարեցնող հաբերին անցնելը։ Դրանք ժամանակավոր ինքնախաբեություն են, սակայն ոչ լուծում»։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել