Tert.am-ը գրում է.

Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի հրթիռակոծություններն ու զինյալ բախումները, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

Հալեպահայերը, բացի անապահով վիճակից, նաև այլ դժվարությունների դեմհանդիման են։
Սղաճը, գործազրկությունը, սիրիական լիրայի անկումն անելանելի կացության է մատնել հատկապես բազմանդամ ընտանիքներին։

Կենցաղային հարցերում էլեկտրականության, ջրի անջատումները, ավելի քան 40 օր համացանցի բացակայությունն ավելի ծանր են դարձնում Հալեպի բնակչության առօրյան։

Չնայած այդ դժվարություններին՝ միությունները շարունակում են գործել ու համախմբել հայ երիտասարդությանը, որը միշտ նույն պատրաստակամությամբ ու բարձր գիտակցությամբ շարունակում է ծառայել ժողովրդին։

Հիշեցնենք, որ վերջին օրերի հրթիռակոծությունների ընթացքում, ի թիվս այլ շենքերի, վնասվել էր նաև Առաջնորդանիստ Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին։

Այն 15-րդ դարի կառույց է, գտնվում է Հալեպի Ջդեդիե թաղամասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել