Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերության մանրածախ ու առցանց առևտրի հարցերով ավագ փոխնախագահ Անջելա Արենդթսը 2014թ. դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող կին մենեջերը:

Ինչպես նշում է interfax.ru-ն, այս մասին հայտնի է դարձել Bloomberg-ի հաշվարկներից: Հիսունչորսամյա կնոջ եկամուտն անցած տարի կազմել է 82.6 մլն դոլար:

Աղբյուրը հավելում է, որ նախքան Apple գալը Արենդթսը գլխավորել է Burberry Group-ը: Ներկայում կնոջ ընդհանուր եկամուտը գնահատվում է 105.5 մլն դոլար:

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ անցած տարի ԱՄՆ-ում կին գործադիր տնօրենների թվում ամենաշատ գումար է վաստակել Yahoo! Inc-ի ղեկավար Մարիսա Մայերը: Երեսունիննամյա Մայերը 2014թ. ստացել է 59.1 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել