Tert.am-ը գրում է.
CNN հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում են Սիրիայի Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործած ավերածությունները։
Տեսանյութն արվել է անօդաչու թռչող սարքով։ Դրանում տեսանելի են այն ավերածությունները, որոնք տեղի են ունեցել ԻՊ-ի դեմ մղված պատերազմի հետևանքով։
Քոբանիի հազարավոր բնակիչներ փախստական դարձան, երբ ջիհադականները սկսեցին ամենօրյա ռմբակոծության ենթարկել քաղաքը։
Ի վերջո ահաբեկչական խմբավորումը հետ մղվեց քրդական ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների շնորհիվ։



Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/05/06/kobani/1666843
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



