Մենք ունենք բացառիկ ուսանողներ, որոնք եզակի են, որովհետև բացառիկ են, և գոյություն չունի ոչ մի մեխանիզմ կամ հնարավորություն անելու այնպես, որ բոլոր ուսանողները դառնան այդպիսի բացառիկ, որովհետև բացառիկը միշտ եզակի է, իսկ այն, ինչ եզակի չէ, արդեն բացառիկ էլ չէ:

Երբ մենք կարողանանք մտածել հասկացություններով, ոչ թե մեզ փորձով տրված զգայական ընկալումներով կամ աշխարհի մասին մեր սեփական պատկերացումներով, մենք կսկսենք ավելի լավ, հեշտ, հասկանալի ու կանխատեսելի ապրել:

Բացառիկի հակառակը սովորականն է, և մենք ունենք մեծ թվով սովորական ուսանողներ, որոնք որպես ուսանող բացառիկ չեն, որովհետև ուսանողի այդ տեսակը եզակի չէ: Իսկ եզակիի հակառակն ընդհանուրն է, տարածվածը: Հետևաբար սովորական ուսանողի կերպարը տարածված է, իսկ եզակին հազվադեպ է հանդիպում, քանի որ բացառիկ երևույթներն ընդհանուր, այսինքն՝ տարածված, չեն լինում:

Մի խոսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել