Գնալով ավելի շատ մանրամասներ են հայտնի դառնում Սարոյանի տան աճուրդի մասին, և արդեն հայտնի են դարձել կոնկրետ թվերը, և դրանից ես ավելի եմ գետինը մտնում, որովհետև որ ասես՝ եսիմ ինչ մի լուրջ թվեր են՝ բնավ։
Ուրեմն, տունն արդեն գնվել է մի ամերիկացու կողմից, ու ըստ հյուպատոսության՝ ամերիկացու առանձնապես պետքն էլ չէ, թե ում տունն է եղել ու ինչ է եղել։ Սակայն ամենատխուրն այն է, որ այդ ամերիկացին տունը ձեռք է բերել ընդամենը 150000 դոլարով։ Հիմա հյուպատոսությունն ասում է, որ այն վերագնելու համար պետք է 150.000 + 25.000 դոլար, 50.000 դոլար պետք է փլատակների վերածվող տան վերանորոգման համար, իսկ ևս 25.000 դոլար՝ այն տունը թանգարանի վերածելու համար։ Ընդհանուր առմամբ՝ 250.000 դոլար, այսինքն՝ փոխարժեքի այսօրվա կուրսով մոտավորապես կազմում է 120.000 միլիոն դրամ։
Հիմա մոտս ակամայից հարց է ծագում, ու այդ հարցը ծագում է ոչ թե մեր հայ համայնքի ու անհատների հասցեին, այլ մեր կառավարության ու իշխանությունների. բա ամոթ չե՞ք անում։ Մենակ վերջին մի քանի տարում դուք պարբերաբար անգամներով ավելի մեծ միջոցներ եք գտել անհարկի ծախսեր հոգալու մասին, այնքան շատ, որ չգիտես էլ՝ որից սկսես և որից պրծնես. անկապ գործուղումներ, ավտոպարկերի պարբերական ու անհարկի թարմացումներ, կառավարության շենքի շռայլ վերանորոգում, Պարույր Հայրիկյան, բիոզուգարաններ...
Ու էսքան փող քամուն տվող իշխանությունները մեզ ցանկանում են համոզել, որ իրենք 250000 դոլար ոչ մի տեղից չգտան, ու հիմա հույսներն անհատ բարերարներն են։
Բա ա՛յ մշակույթի նախարարություն, էդ որ տասնյակ միլիոնավոր դրամներ էիր վերցնում՝ Զվարթնոցում ու Գառնիում կորպորատիվներ անելու համար, բա ո՞ւր գնացին էդ փողերը, ինչո՞ւ հենց այսպիսի հարցերի չուղղվեցին դրանք...
Էլ ներվ չի մնացել, էս գավառամիտները կյանքում մշակույթ ե՞ն տեսել, որ մի հատ էլ հետևողական լինեն դրա պահպանման հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել