ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», պնդում է, որ մայիսի 4-ին ձերբակալված նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը դեռ 2011թ.-ին «շատ մարդկանց է քցել»: 

Ըստ նրա 2011ին Գոհար Ենոքյանը շատերի  է խաբել , բայց այն ժամանակ նախաքննություն չի կատարվել, իսկ հիմա ասում են մեղք է՝ հիվանդ է:

«Ինքը ոչ միայն մեզ ա «քցել», հազարավոր մարդկանց կյանքն ա կերել, փողերը տարել: Տականքի մեկն ա, ես դա գիտեմ»,- ասաց «Յուվեցի Կարոն»:

Անդրադառնալով մամուլի տարածված տեղեկություններին, թե Գոհար Ենոքյանը կասկածվում է իր սպանությունը նախապատրաստելու մեջ, պատգամավորը նշեց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Այնուամենայնիվ, նա հայտնեց, որ «կան զապիսներ, որոնք տարել, հանձնել են դատախազությանը»:

«Որ Նաիրա Զոհրաբյանը խոսում ա ըսենց, ընենց, էդ զապիսներն անօրինակա՞ն են, որ տարել են Հատուկ քննչական ծառայություն: Ամեն դեպքում ինձ Հատուկ քննչական ծառայություն չեն կանչել, ես չեմ իմանում՝ ինչ ա, ինչի համար ա կասկածվում»,- ավելացրեց նա:

Թե ինչ «զապիսների» մասին է խոսքը, պատգամավորը չնշեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել