Tert.am-ը գրում է.

Ֆյուրերը, ով իրեն ճգնավոր էր համարում, ով հոգ է տանում միայն ազգի ճակատագրի մասին, իրականում կուտակել է աշխարհի ամենախոշոր կարողություններից մեկը։ Եվ հմտորեն խուսափել է հարկերից, գրում է Комсомольская правда-ն։

1945-ի ամռանը Ստորին Սաքսոնիայի ռազմագերիների ճամբարներից մեկում բրիտանացիները հարցաքննել են մի երիտասարդ գերմանացու, ով ներկայացել է որպես լրագրող։ Սակայն չափազանց կասկածելի են եղել նրա կոստյումի ուսերը։ Դրանցում հայտնաբերվել են Հիտլերի կտակները և այլ գերգաղտնի փաստաթղթեր։ Իսկ հենց «լրագրողը» Հիտլերի մամուլի խոսնակի տեղակալ Հայնց Լորենցն է եղել։

Հիտլերի անձնական կտակի մասին, որը գրվել է 1938-ին, ավելի քիչ բան է հայտնի։ Մինչդեռ, դա չափազանց հետաքրքիր փաստաթուղթ է։ «Այն ամենը, ինչ ես ունեմ, պատկանում է նացիստական կուսակցությանը»,- ասվում է դրանում։ Բացառությամբ այն կտավների, որոնք Հիտլերը ձեռք է  բերել երկար տարիների ընթացքում, դրանք պետք է փոխանցվեին իր մանկության քաղաք Լինցի պատկերասրահին։ Բացի այդ, ֆյուրերը խնդրել է ապահովել իր քրոջ, այլ բարեկամների և «հավատարիմ կողմնակիցների» «համեստ կյանքը»։

Սակայն բռնապետը, ով վստահեցնում էր, որ իր միակ նպատակը սեփական ազգին ծառայելն է, եղել է ցինիկ գործարար։ Նման ենթադրություն են անում «Որս Հիտլերի կորած միլիոնների համար» վավերագրական ֆիլմի հեղինակները։ Նրանք ներկայացնում են բազմաթիվ ապացույցներ «ֆյուրերի աննկարագրելի հարստության» մասին։

«Հիտլերը վստահեցրել է, որ երբեք գումար չի վերցնում իր ելույթների համար, սակայն դա զզվելի սուտ է։ Նացիստական կուսակցությունում իր կարիերայի սկզբում Հիտլերը հասկանում է, որ կարող լավ պարգևատրում ստանալ նրանցից, ովքեր իրեն լսում են»,- ասում է պատմաբան, «Հիտլերի ժառանգությունը» գրքի հեղինակ Էրիս Վետոնը։

Հիտլերն իր «Իմ պայքարը» գրքի յուրաքանչյուր նմուշի վաճառքից ստացել է 10%: Իր ստեղծագործությամբ նա վաստակել է ներկայիս արժույթով ավելի քան 60 մլն դոլար։

Ֆյուրերը գումարն ամբողջությամբ ներդնում էր անշարժ գույքում՝ շքեղ բնակարան Մյունխենի կենտրոնում, առանձնատուն, որտեղ ապրում էր նրա սիրուհի Եվա Բրաունը, նստավայր Բավարիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել