Կանանց գլուխը սափրելով՝ վերջիններիս պատժելն աստվածաշնչյան ծագում ունի։ Եվրոպայում դեռ միջնադարից գերմանական ցեղերն այսպես պատժում էին կանանց դավաճանության ու պոռնկության համար։
Այս պատժամիջոցը սկսվեց օգտագործվել նաև 20-րդ դարում։ Այն բանից հետո, երբ ֆրանսիական զորքերը 1923թ-ին գրավեցին Գերմանիայի տարածքները, այն գերմանացի կանայք, ովքեր հարաբերություն կունենային նրանց հետ, այս ճակատագրին կարժանանային։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական պետությունը նույնպես հրաման արձակեց, ըստ որի՝ այն գերմանացի կանայք, ովքեր սեռական կապ կունենային ոչ արիացիների կամ այլազգի բանտարկյալների հետ, հասարակայնորեն կպատժվեին այս ձևով։

Floozie_1 Floozie_2

Թշնամական զինվորների հետ համագործակցող կանայք

French_women_6

Գերմանացի զինվորներն իրենց ընկերուհիների հետ՝ փոխանակած հագուստով

French_women_9 Collaborator_girl_Totenkopf

French_women_7

Գերմանացի զինվորը վայելում է օրն ընկերուհու հետ լողավազանում

French_women_8

Որոշ գերմանացիներ իրենց ֆրանսիացի ընկերուհիներին իրենց հետ նույնիսկ ռազմաբազա էին տանում

French_collaborator_14

French_women_1 French_women_10

French_women_2

French_women_4 French_women_5

Գերմանացիները փորձել էին գրավել էին Փարիզը 4 տարի շարունակ, Վարշավան՝ հինգ տարի շարունակ ու այլ խոշոր քաղաքներ՝ մոտավորապես այդքան ժամանակով։ Ի՞նչ պետք է աներ աղջիկը, երբ տեղի բոլոր տղամարդիկ բանտարկված էին կամ գերմանացիների համար աշխատում էին որպես ստրուկներ։

Norwegian_collaborators

Նորվեգացի համագործակցողների «Լոլա» հատուկ ջոկատի անդամները, ում առաքելությունն էր ներթափանցել նորվեգական զորքեր ու տեղեկություններ հաղորդել գերմանացիներին պատերազմից հետո իրենց դատավարության ժամանակ։
Տասը մեղադրյալներ՝ բոլորը տղամարդիկ, մահապատժի ենթարկվեցին, մնացածները երկար ժամանակով ազատազրկվեցին։

this_girl_pays_the_penalty_for_having_consorted_with_Germans

Ֆրանսիացի կնոջ գլուխը սափրում են գերմանացի զինվորի հետ սեռական կապի մեջ լինելու համար, 1944թ-ի օգոստոսի 29, Ֆրանսիա։

Dutch_girl

Սափրած գլխով ու ցեխոտված կինը Հոլանդիայի ազատագրումից հետո, 1945թ-ի մայիս, Նիդերլանդներ։

Brignoles_France

Բրիգնոլի փողոցներից մեկում զայրացած ֆրանսիացի կանայք հասարակայնորեն նվաստացնում են գերմանացիների հետ համագործակցության մեջ կասկածվող կնոջը։

French_collaborator_1

Ֆրանսիացիները սափրում են գերմանացիների հետ համագործակցող կնոջ գլուխը։

Երբ կանայք համագործակցում էին հակառակորդի հետ (իսկ համագործակցություն ասելով նկատի է առնվում հակառակորդի զորքերի անդամների հետ սեռական կապ ունենալը), նրանց գլուխը հարկադրաբար սափրում էին։ Տասնյակ հազարավոր կանայք, որոնցից շատերը պարզապես մեղադրվում էին «համագործակցության» մեջ, ազատ արձակվելուց հետո միանման ճակատագրի էին արժանանում. մի մասը սպանվում էր, մյուսները ծեծի էին ենթարկում, սակայն նրանք բոլորն էլ արժանանում էին նվաստացման։

French_collaborator_2

Ֆրանսիացի «համագործակցող» կնոջ գլուխը սափրում են Մարսելի ազատագրումից հետո

Պետք է նշել, որ Ֆրանսիայում «համագործակցության» դեպքերը չափազանց շատ էին տարածված՝ սկսած իշխանություններից, վերջացրած սովորական մարդկանցով։ 

French_collaborator_17
Գերմանացիների հետ սեռական կապի մեջ մտած կանանց բեռնատարով տանում են Չերբուրգի փողոցներով։ Նրանց գլուխները սափրել են վերջիններիս նվաստացնելու և ստորացնելու համար։

Գերմանացի սպաների հետ կապի մեջ գտնվող կանանց համար որոշակի արգելքներ ու սահմանափակումներ էին սահմանվում։ Այսպես, նրանց չէր թույլատրվում որակյալ սնունդ օգտագործել, ճոխ իրեր ձեռք բերել կամ որոշակի ազատություն ունենալ։ 
Ինչևէ, պետք է նշել նաև, որ որոշ ֆրանսիացի կանայք ընկերանում էին նացիստների հետ, որովհետև նրանց ստիպում էին՝ ճնշումների ենթարկելով ու սպառնալով, սակայն այս փաստը նրանց չէր օգնում հետագայում խուսափել պատժից։

French_collaborator_4

Նացիստների հետ համագործակցած կանանց նվաստացնում են հասարակայնորեն

Սափրած գլխով «համագործակցող» կնոջ վրա հրազեն պահած լուսանկարվելը կարող էր սահմանել քո դիրքն այդ ժամանակաշրջանում։ Հնարավոր է՝ սա այնքան էլ տպավորիչ չէ ժամանակակից հասարակության համար, սակայն այն ժամանակ, երբ մարդիկ ցնծում էին նացիստների դեմ տարած յուրաքանչյուր հաղթանակից, այս լուսանկարը նույնպես կարող էր հաղթության զգացում առաջացնել։ Որոշ մարդիկ թերևս նույնիսկ կցանկանային կրակել նրանց գլխից։

French_collaborator_8

Ֆրանսիացիների կողմից պատժված համագործակցող կանայք

Հեգնականն այն է, որ նացիստների հակառակորդները համագործակցող կանանց պատժում էին այնպես, ինչպես իրենք՝ նացիստներն էին Գերմանիայում ու Ավստրիայում մարդկանց պատժում «ռասայական հանցանքների» համար (ինչպես օրինակ՝ սխալ մարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալը)։

French_collaborator_9

Ֆրանսիացիները գերմանացիների հետ համագործակցության մեջ կասկածվող երկու կանանց տեղի բանտ են տանում, որտեղ նրանց գլուխները կսափրեն։ Թերևս կարելի է նկատել, թե ինչպես են նրանք դիպչում իրենց խոպոպներին, որոնցից շուտով ստիպված կլինեն բաժանվել։

Լուսանկարները, որոնք կարելի է գտնել ԱՄՆ Հոլոքոստի հուշարձան-թանգարանի ազգային արխիվներում, արվել են 1944թ-ի օգոստոսի 29-ին։

French_collaborator_10

Ֆրանսիացի համագործակցող կինն ու նրա երեխան, որի հայրը գերմանացի էր, տուն են վերադառնում քաղաքի չարախոս մարդկանց կողմից հետապնդվելուց հետո։ Ինչպես երևում է՝ նա անցնում է նույն ճակատագրին արժանացած կանանց կողքով։

French_collaborator_16

Նորմանդական Լիսվիլ բնակավայրում բարկացած ֆրանսիացի հայրենասերները բռնում են Ջուլիետ  Օդիվին, ով կասկածվում է գերմանացիների հետ կապի մեջ մտնելու մեջ։ Ինչպես նկատվում է, լուսանկարում երևացող մյուս երկու կանայք նույնպես պարտիզաններ են։

Ֆրանսիացի կանայք, ովքեր ընկերացել էին նացիսների հետ ստիպողաբար, ճնշումների ու սպառնալիքների և/կամ սեփական ցանկությամբ, Ֆրանսիայի ազատագրումից հետո ստորացվեցին ու, հասարակությունից դուրս շպրտվելով, միայնության դատապարտվեցին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել