ԱՄՆ-ն 20 մլն դոլար է խոստացել ԻԼԻՊ-ի առաջնորդների մասին տեղեկության համարPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունը 20 մլն դոլար պարգևավճար է խոստացել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» 4 առաջնորդի գտնվելու մասին տեղեկության համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Associated Press-ին: 

Աբդ Ալ-Ռահման Մուստաֆա Ալ-Կադուլիի մասին տեղեկության համար խոստացել են 7 մլն դոլար: Եվս 5-ական միլիոն վճարվելու է Աբու Մուհամեդ Ալ-Ադնանիի մասին տեղեկության համար, որը խմբավորումը ներկայացնում է լրատվամիջոցներում, և ծագումով վրացի Թարխան Բատիրաշվիլիի համար, ով այժմ մարտեր է մղում Սիրիայի հյուսիսային հատվածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել