Tert.am-ը գրում է.

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հրաժեշտի հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Սարա Էպրեխտի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև մի շարք օրակարգային հարցեր:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել տիկին Էպրեխտի աշխատանքը Հայաստանում և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել