Araratnews.am-ը գրում է.
Լիբիայում նավահանգստի փակման մասին լուրերի ֆոնին նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Brent տեսակի նավթի արժեքն աճել է 1,08 %-ով՝ հասնելով 68,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի արժեքն աճել է 1,66 %-ով՝ հասնելով 61,4 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին գրում է RIA.ru-ն:
Հաղորդվում է նաև, որ մայիսի 5-ին Լիբիայում փակվել է Zueitina տերմինալը: Սա լիբիական այն եղակի նավահանգիստներից է, որը շարունակում էր նավթի բեռնումը: Տերմինալի փակման մասին լուրերը մտահոգություններ են բարձրացրել նավթի մատակարարումների հետ կապված հնարավոր ձգձգումների շուրջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



