Դեյլի գետի տարածքում բնակվում էր մի հսկայական հրեշ, որը խժռում էր տեղի շներին ու սարսափի մատնում մոտակայքի բնակիչներին։ 4.3 մետրանոց այս հրեշը կոկորդիլոս էր, որին բռնելու համար 6 ամրակազմ տղամարդու ուժ պահանջվեց։ Նրան շշմեցնող դեղեր ներարկեցին և լուսանկարեցին։ Այս կոկորդիլոսին առաջին անգամ նշմարել էին Դեյլի գետի տարածքում ձկնորսությամբ զբաղվող ձկնորսները։ Գետի հարակից Մանգո ֆերմայի աշխատակից Մարգարեթ Ռեյը «Daily Mail»-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ տեղի բնակիչներին նմանատիպ կորոկրդիլոսներով չես զարմացնի։ Իրենք սովոր են տեսնել հսկայական չափերի հասնող կոկորդիլոսների, քանի որ այս գետի տարածքում դրանք հազվագյուտ երևույթ չեն։

The beast was 4.3 metres long and had to be tranquilised in order to wrestle it from its trap

«Երբ բնակվում ես Դեյլի գետի տարածքում, դու նրանց հետ ես կիսում քո բնակավայրը։ Առհասարակ դու ստիպված ես փորձել ապրել նրանց հետ։ Այստեղ հաճախ են պատմություններ պտտվում այն մասին, թե ինչպես են կոկորդիլոսները շներ թռցնում գետի հարևանությամբ բնակվող մարդկանց բնակավայրերից կամ գաղտագողի մոտենում ձկնորսներին ու վնաս հասցնում նրանց, իսկ հետո պատկան մարմինները հեռացնում են կոկորդիլոսներին գետից»։

The animal had been spotted near Mango Farm boat ramp, south-west of Darwin in the Northern Territory

Այնպիսի տպավարություն է, ասես Մեյն առյուծի կաթ է կերել կամ էլ չափազանց կենդանասեր է, ավելի կենդանասեր, քան մարդասեր։ Նա ասում է, որ իրենց համայնքում շարունակ քննարկվել է այն հարցը, թե արդյոք պետք է կոկորդիլոսներին հեռացնել իրենց բնական միջավայրից։

It had been eating dogs and terrorising locals along the Daly River It  had to removed for community safety reasons

Ռեյը հավատացած է, որ դա սխալ որոշում կլինի։ Տեսնես ի՞նչ կասի նա, եթե կոկորդիլոսները որոշեն բազմազանություն մտցնել իրենց սննդակարգում ու մի օր էլ շների փոխարեն սկսեն բնակիչներով սնվել։ Բարեբախտաբար, Վայրի բնության հանձնաժողովն այս կնոջից ավելի խելամիտ գտնվեց ու որոշեց հեռացնել տարածքից կոկորդիլոսին, քանի որ այն ռեալ վտանգ էր ներկայացնում տեղի բնակչության համար։

The croc was then put into a special trailer after it was pulled from the trap by ropes

Գրանցվել էին դեպքեր, երբ այս կոկորդիլոսը գաղտագողի մոտեցել էր երեխաներին, սակայն բարեբախտաբար ամեն ինչ միայն քերծվածքներով էր ավարտվել։ Կոկորդիլոսին դուրս հանած տղամարդկանցից մեկը նշել է, որ կոկորդիլոսի քաշը մոտավորապես 550 կգ էր, և հավելել, որ նրա երկարությունը կհասներ 4.8 մետրի, եթե չբացակայեր նրա պոչի մի մասը։

NT wildlife ranger Tim Nichols said the saltwater crocodile could have easily weight in at 550 kilograms

Կոկորդիլոսին տեղափոխել են Դարվինի անվան կոկորդիլոսների ֆերմա։ Կոկորդիլոսին ջրից հանելու համար միայն շշմեցնող դեղերը բավարար չեղան։ Հարկ եղավ նրա գլուխը կապկպել պարանով ու դուրս քաշել ջրից։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող անցավ, ու թե՛ բնակիչները, թե՛ կոկորդիլոսը հիմա ապահովության մեջ են։   

Wildlife experts used a feral cow to coax the crocodile into the steel trap they had set up

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել