Lurer.com-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 10-ին Վատիկանում կհանդիպի Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ: Այս մասին հայտնել է Սուրբ Գահի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին. փոխանցում է Վատիկանի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ Կաստրոն հրապարակայնորեն երախտագիտություն էր հայտնել Հռոմի պապին ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների վերականգնման գործում դերակատարության համար:

Հովվապետը սեպտեմբերին Կուբա կայցելի մինչ ԱՄՆ ուղևորություն կատարելը՝ որպես հովվական ճանապարհորդության մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել