Lurer.com-ը գրում է.

Եմենում շիա ապստամբ հութիներն ականանետային գնդակոծման են ենթարկել Սաուդյան Արաբիայի սահմանամերձ տարածքը՝ Նաջրան նահանգը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հութիների դեմ կռվող կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ահմեդ Ալ-Ասիրիին:

Ականանետային գնդակոծումից հետո թագավորության իշխանությունները ժամանակավորապես փակել են Նաջրանի բոլոր դպրոցները:

Ալ-Ասիրին ընդգծել է, որ շիա գրոհայինների գործողություններն անպատիժ չեն մնա։ Ականատեսների վկայություններով` թագավորության բանակը պատասխան կրակ է բացել: Անդրսահմանային փոխհրաձգության հետևանքով վնասի մասին տեղեկություն չկա:

Հութիները հայտնում են 15 սաուդցի զինծառայողի մահվան մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել