Ինչո՞ւ։ Շատ պարզ է. այսօրվա մի շարք պաշտոնյաներ ժամանակին նորմալ դաստիարակություն չեն ստացել և այսօր իրենց անդաստիարակ էությամբ որոշումներ են կայացնում կամ օրինակ են ծառայում շատերի համար:
Իրենց չեն կարողացել ժամանակին դաստիարակել որպես ճշտախոս և արդարամիտ, հայրենասեր և մարդասեր, գրագետ և լայնախոհ մարդկանց, և հիմա մենք կրակն ենք ընկել նրանց մարդկային բավականին ցածր և ցածրարժեք դրսևորումների ձեռքը` եսասիրություն, փառասիրություն, տգիտություն և այլն:
Նման պաշտոնյաներին, ովքեր այսօր ճակատագրի հեգնանքով որոշումներ են ընդունում մեր կյանքը կազմակերպելու համար, արդեն ուշ է դաստիարակել: Ավելի արդյունավետ կլինի՝ մեծ ուշադրություն դարձնենք մեր երեխաների դաստիարակությանը, որովետև մեր ապագան նրանց ձեռքերում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=708749459254269&id=100003576633868¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



