Պանիրը միջերկրածովային դիետայի բաղկացուցիչ մաս է, որը, շատ մասնագետների խոսքով, օգտակար է առողջության համար: Դիետոլոգը կպատմի այն մասին՝ ինչպես ընտրել ամենաօգտակար պանիրը:

Նրա խոսքով՝ շատ պանիր ուտել, ամեն դեպքում, պետք չէ, քանի որ չնայած նրան որ պանրի մեջ մեծ թվով կալցիում ու սպիտակուցներ են պարունակվում, այն պարունակում է նաև հարստացված ճարպեր, նատրիում և խոլեստերին, որոնք այդքան էլ օգտակար չեն սիրտ-անոթային համակարգի համար: Այդ պատճառով պանրին դիետոլոգը խորհուրդ է տալիս վերաբերվել այնպես, ինչպես համեմունքներին, այսինքն՝ չչարաշահել դրանք, այլ ուտել միայն համից հաճույք ստանալու համար:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս նաև երբեք չգնել այսպես կոչված «պանրային մթերքներ»՝ վերամշակված մթերքներ, որոնց մեջ արհեստական բաղադրիչներ և առողջության համար վտանգավոր հիդրոգենացված յուղեր են պարունակվում: Դրանց փոխարեն պետք է ընտրել ռիկոտայի նման բնական պանիրներ, մասամբ անյուղ մոցարելա և ֆետա:

Դիետոլոգի խոսքով՝ վատ գաղափար չէ նաև ձեռք բերել պանիր, որը պատրաստած է մասամբ անյուղ կաթից, քանի որ այն պակաս յուղոտ չէ: Սակայն պանիր ընտրելուց պետք է ուշադրություն դարձնել դրանում պարունակվող արհեստական բաղադրիչների, աղի, վնասակար յուղի և ճարպերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել