«Գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով օրերս փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը: Այս օրերին Մանվել Գրիգորյանը իր թիկնապահներին ուղարկել է
«Դուբայ» և քաղաքի այլ խանութներ, որոնց տերերին զգուշացվել է, որ այլևս չպետք է աշխատեն։ Իսկ բացատրությունը մեկն է եղել՝ գեներալն է էդպես ուզում: Իսկ քանի որ Էջմիածնում գեներալ Մանվելի որոշումները չեն քննարկվում, խանութների տերերին այլ ելք չի մնում, քան փակելը: «Բա սա անելու բան ա: Մի մարդու քմահաճույքի ու սեփական բիզնեսի զարգացման պատճառով»,- մեզ հետ զրույցում դժհոգեց վաճառականներից մեկը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել