Tert.am–ը գրում է.

Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի մասնաճյուղում հայտնաբերվել է թաքստոց` ամերիկացի անվանի գրող Մարկ Տվենի նամակներով հանդերձ: 

Fox News-ի փոխանցմամբ` ձեռագիր նամակները լրագրողական սյունակների նյութեր են, որոնք Տվենը գրել է  1865-1866 թթ.: 110 գործերից ոչ բոլորն են ստորագրված, սակայն Տվենի հեղինակությունը հաստատված է համարվում ձեռագրով և ոճով:

Նշված շրջանում 30-ամյա Տվենն ապրել է Սան Ֆրանցիսկոյում և իր գրվածքները փոստով ուղարկել հրատարակություններին: Դրանցից մեկում նա ոստիկանության պետին համեմատում է շան հետ, ով սեփական պոչի հետևից է ընկած: Ըստ մասնագետների` գրվածքներում Տվենն ազատ է և, առհասարակ, դրանք հոյակապ նմուշներ են, զարմանալի է, որ պահպանվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել