Tert.am–ը գրում է.
Google ընկերությունը հայտարարել է Timeful սկսնակ կազմակերպության ձեռքբերման մասին, որը արտադրել է iOS օպերացիոն համակարգով աշխատով հեղինակային Timeful հավելվածը։ Այս մասին գրում է oszone.net-ը:
Նշվում է, որ հավելվածը նախատեսված է ժամանակի և օրակարգի կարգավորման համար:
Օրինակ՝ եթե օգտատերը ցանկանում է շաբաթական մեկ օր գնալ զբոսնելու, ապա հավելվածը վերլուծում է անձի օրակարգը և հայտնում է, թե որ օրը և որ ժամին ավելի հարմար կլինի իրականացնել զբոսանքը, և դրա մասին հետագայում հիշեցում է կատարում:
Google-ը պատրաստվում է այն ինտեգրել իր «Օրացույց», Gmail և այլ հավելվածներում:
Google-ը չի հայտնել գործարքի արժեքի մասին, ինչպես նաև՝ այն մասին, թե արդյո՞ք Timeful-ի 20 աշխատակիցները ևս ներգրավվելու են խոշոր ընկերության աշխատակիցների շարքում:



