Lurer.com–ը գրում է.

Հումանիտար կազմակերպությունները նախազգուշացնում են Նեպալի երկրաշարժից տուժած շրջաններում հիվանդությունների լուրջ բռնկումների մասին: Նրանց խոսքով՝ աղտոտված ջուրը, վատ սանիտարական պայմանները և նորմալ բնակարանի բացակայությունը սպառնալիքի տանկ են դնում ողջ մնացածներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կազմակերպությունները ջանքերը կկենտրոնացնեն մոտավորապես մեկ միլիոն երեխաների օգնելու վրա, որոնք տուժել են բնական աղետից: Իրականացվում են կարմրուկի և այլ հիվանդությունների դեմ պատվաստման ծրագրեր:

Երկրի մայրաքաղաք Կատմանդուում հարյուրից ավելի երեխաների տեղափոխել են ժամանակավոր կացարաններ, քանի որ նրանց ապաստարանը քանդվել Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել