Fashion Revolution կազմակերպությունը Բեռլինի հրապարակներից մեկում փիրուզագույն մի սարք էր տեղադրել, որը 2 դոլարով շապիկներ էր առաջարկում։ Դա դրված էր փորձելու համար` արդյո՞ք մարդիկ կգնեն այն, երբ իմանան, թե ինչ դաժան պայմաններում են դրանք կարվել։ 10–ից 8–ը մտքափոխվեցին։

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-24

Այս սոցիալական ակցիան անց է կացվել ապրիլի 24–ին` 2013 թ.–ին Բանգլադեշում փլուզված շենքի զոհերի հիշատակի օրը։ Այդ ժամանակ 8 հարկանի շենքի փլուզման արդյունքում, որտեղ տեղակայված էր կարի արտադրամասը, զոհվեց 1133 մարդ։ Այնտեղ ոչ անվտանգ պայմաններում ամերիկյան բրենդների հագուստներ էին կարվում։ Այդպիսի հաստատություններում հիմնականում անչափահասներ են աշխատում, օրական 16 ժամ՝ մեկ ժամի դիմաց ստանալով 16 ցենտ։

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-10

vending-machine-social-experiment-2-euro-t-shirt-fashion-revolution-6

Fashion Revolution–ը ցանկանում է, որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղ և ինչ պայմաններում են արտադրվում իրենց սիրելի բրենդների հագուստները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել