Այս 81–ամյա ծերունին նման է տրոլլի կամ «Մատանիների տիրակալ»–ի մութ ուժերի որևէ ներկայացուցչի։ Նրա մաշկը պատված է կեղտի շերտերով, աչքերը գրեթե չեն երևում, իսկ վրայի հոտն իրենց զգացնել է տալիս մի քանի մետրից։ Պատճառը պարզ է, և հիվանդությունն այստեղ կապ չունի. ուղղակի այս տղամարդը չի լողացել... 60 տարի։

1. Դժվար է հավատալ, որ այս լուսանկարում մարդու ձեռքեր են։ Դրանք ավելի շուտ փղի կաշվի են նման։

2. Ծանոթացեք` 81–ամյա իրանցի թափառաշրջիկ Ամու Հաջին է, և նա չի լողացել 60 տարի։

3. Այս ծեր թափառաշրջիկն ապրում է իրանական ոչ մեծ Ջեգա գյուղի շրջակայքում։

4. Ամուն շատ հասարակ կենսակերպ է վարում, և նրա ամենամեծ հարստությունը մետաղական ջրատար խողովակի կցորդն է, որի միջոցով նա գոմաղբ է ծխում։

5. Հետաքրքրասեր լուսանկարիչը նրան ծխախոտ հյուրասիրեց, որը նա միանգամից ծխեց։

6. Այս աղյուս-կառույցում Ամուն ապրում է արդեն բավական ժամանակ։

7. Օրվա մեծ մասը նա անշարժ է անցկացնում, տաքանում է արևի տակ։

8. Ցուրտ գիշերներին հեշտ չի լինում տաքանալը։


10. Նա պնդում է, որ լողանալու դեպքում ինքն անպայման կհիվանդանա։ Եվ այդպես տասնյակ տարիներ։

11. Ամուն սնվում է սատկած կենդանիների դիակներով, որոնք նա եփում է խարույկի վրա։

12. Երբեմն նրան կերակուր են բերում մոտակա գյուղի բնակիչները։



