Lurer.com–ը գրում է.

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ հիվանդների ախտորոշման՝ իրենց կողմից մշակված մեթոդիկան, որը գնահատում Է արյան մեջ պրոտեինի մակարդակի փոփոխությունները, թույլ կտա ավելի արդյունավետորեն հայտնաբերել ձվարանի քաղցկեղը հիվանդության վաղ փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

14 տարվա ընթացքում հետազոտողները կատարել են գիտափորձ, որին մասնակցել Է ավելի քան 46 հազար կին:

Նախնական տվյալներով՝ արյան անալիզի՝ հիմք վերցված մեթոդը կրկնակի արդյունավետ Է, քան այժմյանը:

Սպասվում Է, որ գիտափորձը կավարտվի այս տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել