Replik.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: 

Երևանում՝ 

Մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Երևանի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`       31.0C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            1.6C (1986 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       15.3C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել